Անասնապահների բողոքի ակցիան Կառավարության մոտ ավարտվեց. նրանք կոչ արեցին բոլոր մարզերում ճանապարհներ փակել
Կառավարության շենքի մոտ սպանդանոցային մորթի դեմ բողոքող անասնապահներն քիչ առաջ ավարտեցին իրենց ակցիան:
Նրանք բոլոր մարզերի անասնապահներին հորդորեցին իրենց մարզերում իրականացնել բողոքի ակցիաներ եւ փակել ճանապարհները:
«Փաշինյանը մեզ սովորեցրեց մի բան, որ մենակ գործ չի լինի, պետք է բոլորովս դուրս գանք, ամեն մեկս մեր մարզերում, մեր գյուղերում ճանապարհներ փակենք, ինչպես ինքը հաղթեց, անասնապահներն էլ կհաղթեն»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Անասնապահները վաղը եւս կհավաքվեն Կառավարության մոտ եւ այնքան կշարունակեն իրենց բողոքի ակցիաները մինչեւ հարցին լուծում կտրվի:
Կառավարությունից այսօր ոչ ոք չհանդիպեց բողոքող անասնապահների հետ:
Նշենք, որ անասնապահությամբ զբաղվող գյուղացիները օրեր առաջ եւս բողոքի ցույց էին անում Կառավարության դիմաց` բողոքելով սպանդանոցների առաջարկած պայմաններից: