Ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանը մեկ շաբաթում երկու անգամ թոռ է ունեցել
Ռուսաստանցի միլիարդատեր եւ մեկենաս Սամվել Կարապետյանի կրտսեր որդու՝ Կարեն Կարապետյանի եւ Լիլիթ Կարապետյանի ընտանիքում երեխա է ծնվել։
Աղջկա ծնվելու մասին Instagram-ի իր էջում տեղեկացրել է Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթեւիկը։
«Կարծում էիք՝ վե՞րջ» Չէ։ Երեկ երեկոյան ծնվեց եւս մեկ հրաշք աղջիկ մեր ընտանիքում։ Բարի գալուստ այս Աշխարհ, Տաթեւիկ կրտսեր։ Մենք այնքան ուրախ ենք, որ դու վերջապես այստեղ ես»,- գրել է նա։
Հունվարի 13-ին Կարեն Կարապետյանի ավագ եղբայրը՝ Սարգիսը նույնպես աղջիկ ունեցավ, որին անվանեցին Էտնա։
Կարեն եւ Լիլիթ Կարապետյանները պսակադրվել են 2017 թվականի սեպտեմբերին Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցու Տիրոջ Սուրբ Պայծառակերպության մայր տաճարում։