«Ազատազրկվածի իրավախորհրդատու» ավտոմատացված համակարգը Facebook-ի Messenger հավելվածում արդեն հասանելի է նաև անգլերենով
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունվարի 17-ին աշխատակազմի կազմակերպած կլոր սեղան քննարկման ժամանակ ներկայացրել է «Ազատազրկվածի իրավախորհրդատու» ավտոմատացված համակարգը, որը գործում է Facebook սոցիալական ցանցի Messenger հավելվածում:
ՄԻՊ-ից հայտնում են, որ համակարգում առկա են 300-ից ավելի հարցեր եւ պատասխաններ ազատությունից զրկված անձանց իրավունքների վերաբերյալ։ Այն մշակվել է Եվրոպական միության «Մարդու իրավունքների խթանում եւ պաշտպանություն» ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ։
Ավտոմատացված համակարգն ազատությունից զրկված անձանց, նրանց մերձավորներին կամ ցանկացած այլ անձի՝ կտրամադրի խորհրդատվություն հիմնական իրավունքների վերաբերյալ՝ հայերեն եւ անգլերեն։
Մանրամասները՝ տեսանյութում: