Կոալայի հանդերձանքով էկոակտիվիստներն ակցիա կանցկացնեն Դավոսում տնտեսական ֆորումի ժամանակ
Կոալաների հանդերձանքով էկոակտիվիստները կիրականանցնեն եռօրյա քայլարշավ Շվեյցարիայում՝ նպատակ ունենալով ուշադրություն գրավել գլոբալ տաքացման խնդրին Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ, որը կկայանա Դավոսում հաջորդ շաբաթ, հաղորդում է Reuters-ը:
Այդ օրերին ակտիվիստները կշարժվեն Լանդկվարթ համայնքից դեպի Դավոս լեռնադահուկային հանգստյան գոտին:
Այսօր ակցիայի մասնակիցները հավաքվել են Լանդքվարթի կենտրոնում լեռներով դեպի Դավոս 40 կմ անցնելու համար:
Նրանցից մի քանիսը կրում են կոալաների հանդերձանքч ի հիշատակ կենդանիների, որոնք տուժել են Ավստրալիայի ավելիչ անտառային հրդեհների հետեւանքով:
Ակտիվիստները ձեռքերում պահել են պաստառներ «Եկե՛ք արհամարհենք Դոնալդներին եւ լսենք Գրետաներին» կարգախոսով՝ ակնարկելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին եւ երիտասարդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգին:
Ինքը՝ Թունբերգը, որն ուրբաթ միացել է Լոզանում էկոակտիվիստներին, չի կարողանա մասնակցել այդ քայլարշավում: