Կիկե Սետիենի նորամուտը «Բարսելոնայում» հաղթական էր
Իսպանիայի առաջնությունում առաջին հանդիպումը նորանշանակ իսպանացի գլխավոր մարզիչ Կիկե Սետիենի գլխավորությամբ անցկացրեց չեմպիոն «Բարսելոնան», որն ընդունեց «Գրանադային»։
Սետիենի նորամուտը կատալոնական ակումբում հաղթական էր։ Չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալի փոխանցումից հետո 76-րդ րոպեին աչքի ընկավ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։ Հյուրերը վերջնամասն անցկացրին 10 ֆուտբոլիստներով։
«Բարսելոնան» 43 միավորով հավասարվեց Մադրիդի «Ռեալին» եւ գոլերի տարբերությամբ առաջին տեղում է։ «Գրանադան» ունի 27 միավոր եւ 10-րդն է։
Իսպանիայի առաջնություն, 20-րդ տուր
«Բարսելոնա» - «Գրանադա»՝ 1։0
Լիոնել Մեսի, 76
Հեռացում՝ Խերման Սանչես («Գրանադա»), 69, երկրորդ դեղին քարտ