Hyundai պիկապը կստանա նոր 6-ցիլինդրանի տուրբոդիզել
Նոր շարքային 6-ցիլինդրանի տուրբոդիզելը, որն առաջին անգամ ներկայացվել էր Genesis GV80 քրոսովերում, կկիրառվի Hyundai եւ Kia նոր շարքի մոդելներում: Ակնկալվում է, որ այդ շարժիչով կհամալրվեն Hyundai Santa Cruz կոմպակտ պիկապն ու Kia ապրանքանիշի համանման փոքրիկ բեռնատարը, գրում է Մոտոր-ը:
Ի հեճուկս ձեւավորված տենդենցների՝ Hyundai նախագծային բաժնի ղեկավար Ալբերտ Բիրմանը համոզված է դիզելային շարժիչների պոտենցիալի մեջ: Ավստրալական Car Sales պարբերականի հետ զրույցում ինժեներն ընդգծել է, որ պինդ վառելիքով աշխատող նոր երեքլիտրանոց շարժիչը բավարարում է Euro-6 D-Temp բնապահպանական նորմերին, եւ Genesis GV80 –ը կվաճառվի դրա հետ Եվրոպայում: Ապագայում Hyundai ընկերությունը մտադիր է զարգացնել դիզելային շարժիչների ուղղությունն ու պատրաստ է դրանք էլեկտրիֆիկացնել:
Hyundai հետազոտությունների բաժնի ղեկավարն ակնարկել է նոր տուրբոդիզելը Santa Cruz պիկապում օգտագործելու հնարավորության մասին: Դա տրամաբանական կլինի, չէ որ Santa Cruz-ի հիմնական մրցակիցների թոփ-տարբերակները՝ Volkswagen Amarok-ն ու Mercedes-Benz X-Class-ը, եւս կհամալրվեն պինդ վառելիքով աշխատող շարժիչներով: