Ընտրվել եմ Համաշխարհային Սկաուտական շարժման Եվրասիա տարածաշրջանի կոմիտեի նախագահ․Բագրատ Եսայան
ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանն ընտրվել է Համաշխարհային Սկաուտական շարժման Եվրասիա տարածաշրջանի կոմիտեի նախագահ։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
«Սիրելի ընկերներ, եղբայրներ և քույրեր։
Ուզում եմ տեղեկացնել, որ հունվար 18-19-ին կայացած Համաշխարհային Սկաուտական շարժման Եվրասիա տարածաշրջանի արտահերթ կոնֆերանսի ժամանակ ընտրվել եմ Տարածաշրջանի կոմիտեի նախագահ, ի պաշտոնե նաև՝ Սկաուտական շարժման Համաշխարհային կոմիտեի անդամ։ Այս կարգավիճակով, նոր ընտրված թիմի աջակցությամբ, փորձելու եմ ամեն ինչ անել ռեգիոնում ապրող պատանիներին և երիտասարդներին սկաուտությունը հասանելի դարձնելու համար»,-նշել է նա։