Հունաստանի ափերի մոտ 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Հունաստանի ափերի մոտ 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Gazeta թերթը՝ հղում անելով Եվրոպական Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին (EMSC):
Նշվում է, որ երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 2.52-ին:
Սեյսմոլոգների տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվում է Վալսամաթ բնակավայրից 6 կիլոմետր հեռավորության վրա: Օժախը գտնվում է 5 կիլոմետր խորության տակ:
Հնարավոր զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկատվություն չի հաղորդվել: