Արգելված Boeing-ի հետ կապված նոր խնդիրներ են հայտնաբերվել
Boeing-ը որոշել է ամբողջությամբ վերաշարադրել ծրագրակազմը 737 MAX ինքնաթիռների համար: Կորպորացիայի ինժեներներին առաջարկվել է նման քայլի դիմել նոր խնդիրների պատճառով, որոնք հայտնաբերվել են երկու ինքնաթիռների կործաման պատճառ դարձած թերությունները շտկելու ժամանակ՝ գրում է vesti.ru-ն:
Ըստ Boeing-ի՝ անցած հանգստյան օրերին 737 MAX մոդելի երկու համակարգիչները չեն կարողացել կապ հաստատել միմյանց հետ և տվյալներ փոխանցել:
«Մենք կատարում ենք անհրաժեշտ թարմացումներ և աշխատում ենք Քաղավիացիայի դաշնային վարչակազմի հետ»,- CNBC-ին ասել է Boeing-ի մամուլի ծառայությունը: Ընկերության բաժնետոմսերը միանգամից անկում են ապրել 1,9 տոկոսով և կազմել 325,72 դոլար մեկ բաժնետոմսի դիմաց: