Նոր iPhone-ը համակարգիչներից հզոր կլինի
Ապագա iPhone-ի պրոցեսորը կլինի ավելի հզոր, քան MacBook Pro նոթբուքների պրոցեսորը: Դրանում վստահ է Macworld լրատվամիջոցի վերլուծաբան Ջեյսնոն Կրոսսը։
Կրոսսի եզրակացությունները հիմնված են Apple-ի նախորդ չիպերի և ցանցային արտահոսքի բնութագրերի վրա: Փորձագետը կարծում է, որ այս տարի Apple-ը անցում կկատարի նոր հինգ նանոմետր պրոցեսների տեխնոլոգիային, ինչը կբարձրացնի տրանզիստորների խտությունը A14 չիպում: Այսպիսով, մոտ 100 քառակուսի միլիմետր տարածք ունեցող պլատայի վրա տեղադրվելու է մոտ 13 միլիարդ տրանզիստոր: Համեմատության համար նշենք, որ iPhone 11, A13-ի պրոցեսորն ունի մոտ 8,5 միլիարդ տրանզիստոր:
Կրոսսը նշել է, որ ներկայիս պրոցեսորը Geekbench-ի կատարողականի թեստում ստացել է մոտ 3,400 միավոր:
Փորձագետը կարծում է, որ A14-ի կատարողականությունը կգերազանցի 5000 միավորը, ինչը գերազանցում է շուկայում առկա շատ համակարգիչների հզորությունը: Մասնավորապես, 15 դյույմանոց MacBook Pro պրոցեսորն ունի 5000 բալ կատարողականություն։