Թագուհին արքայազն Հարիին և Մեգան Մարքլին թողել է առանց խոհարարների և սպսավորների
Արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի բրիտանական կացարանի աշխատակիցները կազատվեն աշխատանքից կամ կտեղափոխվեն այլ աշխատանքի: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Կանադա տեղափոխվելուց առաջ զույգը զբաղեցրել էր Frogmore Cottage-ը`փոքր ծայրամասային նստավայր Վինձոր ամրոցից մեկ կիլոմետր հեռավորության վրա:
Թագավորական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ խոհարարներին, սպասուհիներին և սպասավորներին, ովքեր ժամանակ առ ժամանակ աշխատում էին այնտեղ, տեղեկացրել են, որ իրենց ծառայություններն այլևս անհրաժեշտ չեն:
Տնային տնտեսության կառավարիչը և Frogmore Cottage-ի մյուս առանցքային աշխատակիցները ստանձնել են նոր պարտականություններ արքայական կալվածքի տարածքում: Սա կարող է վկայել, որ արքայազն Հարին և Մեգան Մարքլը չեն ծրագրում երկար ժամանակով այցելել Մեծ Բրիտանիա: