Boeing ընկերությունը 737 Max մոդելի ինքնաթիռների բորտային համակարգիչներում խնդիր է հայտնաբերել
Boeing ընկերությունը 737 Max մոդելի ինքնաթիռների բորտային համակարգիչներում խնդիր է հայտնաբերել, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրին:
Աղբյուրի տեղեկություններով՝ նշված խնդիրը կապված չէ ծրագրային ապահովման վերանայման հետ, որով ընկերությունը ստիպված էր զբաղվել ողբերգական կործանումների ժամանակ, որոնց հետեւանքով 346 մարդ զոհվեց:
Ավելին, նշվում է, որ բորտային համակարգիչներում խնդիր չի առաջանում թռիչքների ժամանակ:
Խնդիրը նկատվել է, երբ համակարգիչները գործարկվել են: Աղբյուրի խոսքով՝ հակամարգիչների միացման պրոցեսը գործարկվում է, երբ ինքնաթիռը գտնվում է գետնի վրա, այլ ոչ թե թռիչքում:
Աղբյուրը նաեւ հայտնել է, ընկերությունը խնդրի վերացման համար թեստ է թողարկել: