ԱՄՀ ղեկավարը զգուշացրել է գլոբալ տնտեսական ճգնաժամի նոր պարույրի մասին
Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստալինա Գեորգիևան զգուշացրել է գլոբալ տնտեսական ճգնաժամի նոր պարույրի մասին՝ այն կապելով ֆինանսական ոլորտի անկայունության եւ անհավասարության հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ելույթ ունենալով Վաշինգտոնում Փեթերսոնի համաշխարհային տնտեսության ինստիտուտում՝ Գեորգիեւան նկատել է, որ վերջին 20 տարում երկրների միջեւ եկամտի բացը նվազել է, սակայն բնակչության խմբերի միջեւ անհավասարությունը շարունակում է աճել:
Նա օրինակ է բերել ՄԵծ Բրիտանիան, որտեղ հարուստ բնակիչների 10 տոկոսը կարողություն ունի, որը համեմատելի է բնակչության աղքատ կեսի ընդհանուր եկամտի հետ:
«Այդ տագնապալի միտումը հիշեցնում է XX դարի սկզբի իրավիճակը, երբ տեխնոլոգիաների զարգացումն ու ինտեգրացիան նախ հանգեցրեցին առաջին «ոսկեզօծ դարին», ապա ֆինանսական աղետի»,- ասել է նա:
ԱՄՆ-ում «ոսկեզօծ դար» են անվանել XIX դարավերջի տնտեսական եւ ժողովրդագրական առաջընթացը: Ապա ԱՄՆ-ում Մեծ դեպրեսիա է սկսվել: