Կլոպ. «Լիվերպուլը» չի կարող կրկնել Ֆերգյուսոնի «Մանչեսթեր Յունայթեդի» ցուցանիշը
Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Պրեմյեր լիգայի 23-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղին նախորդած մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է թիմերի տարբերության մասին:
«Կարծում եմ, որ մենք չենք կարող կրկնել այն ցուցանիշները, որոնք գրանցել է Ալեքս Ֆերգյուսոնի «Մանչեսթեր Յունայթեդը»:
Այսօր ֆինանսը լուրջ դեր է խաղում ֆուտբոլում, և շատ դժվար է մրցունակ ու կայուն թիմ ստեղծել միայն ակադեմիայի ֆուտբոլիստների շնորհիվ»,- Կլոպի խոսքը փոխանցում է Goal.com-ը:
«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա հունվարի 19-ին Երևանի ժամանակով 20:30-ին: