Չավին երկրորդ տիտղոսն է նվաճել «Ալ Սադի» գլխավոր մարզիչի պաշտոնում
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավիի գլխավորությամբ Քաթարի առաջնությունը ներկայացնող «Ալ Սադը» երկրորդ տիտղոսն է նվաճել:
Քաթարի գավաթի խաղարկության եզրափակիչում «Ալ Սադը» մրցել է «Ալ Դուհաիլի» հետ և հաղթանակ տարել 4:0 հաշվով:
Չավին «Ալ Սադի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականից: