Պուլիշիչ. Գոհ եմ Պրեմյեր լիգայում իմ առաջին մրցաշրջանից
Լոնդոնի «Չելսիի» ամերիկացի կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչը խոսել է անգլիական ֆուտբոլում իր առաջին մրցաշրջանի մասին:
«Շատերն էին ինձ ասում, որ Պրեմյեր լիգայում շատ դժվարությունների եմ հանդիպելու: Իհարկե, դժվարությունները շատ են եղել, սակայն ես հպարտ եմ, թե ինչպես եմ հաղթահարել դրանք:
Գոհ եմ Պրեմյեր լիգայում իմ առաջին մրցաշրջանից: Ինձ արդեն լիովին վստահ եմ զգում խաղադաշտում և ցանկանում եմ մեծ նվաճումների հասնել «Չելսիի» կազմում»,- 21-ամյա կիսապաշտպանի խոսքը փոխանցում է ESPN-ն:
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Պուլիշիչը մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: