Սարի. Իգուաինի գոլը տեսնելու համար արժեր հանդիպման տոմս գնել
Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Ուդինեզեի» նկատմամբ տարած հաղթանակի մասին:
«Գոհ եմ իմ թիմի խաղից: Մենք կարողացանք գեղեցիկ ֆուտբոլ խաղալ և արժանի հաղթանակ տանել: Խաղ առ խաղ «Յուվենտուսն» էլ ավելի է կատարելագործվում:
Կառանձնացնեմ Իգուաինի խփած գոլը: Նա, իրոք, ապշեցնող գոլի հեղինակ դարձավ: 3-4 արագ փոխանցումից հետո նման գոլ տեսնելու համար արժեր հանդիպման տոմս գնել»,- Sky Italia-ի հաղորդմամբ՝ ասել է Սարին:
Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» 4:0 հաշվով հաղթանակ տարավ «Ուդինեզեի» նկատմամբ և դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ: