ՀՖՖ-ն փոքր խաղադաշտեր բացեց Ծովագյուղում եւ Լճաշենում
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, ՀՖՖ Գործկոմի անդամ Աննա Թադևոսյանը և լեգենդար ֆուտբոլիստ, ՀՖՖ դեսպան Խորեն Հովհաննիսյանն այցելել են Գեղարքունիքի մարզ, որի 2 բնակավայրերում՝ Ծովագյուղում և Լճաշենում, բացվել են 20x40 մետր չափի հերթական խաղադաշտերը:
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հնարավոր չեղավ իրականացնել Գեղարքունիքի մարզի մյուս բնակավայրերի խաղադաշտերի՝ հունվարի 16-ին նախատեսված բացումը: