Երևան, 19.Ապրիլ.2024, 00:00 |
Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազ... Ալիևը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հե... Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում... Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն... Կարևորվել է ՀՀ-ի և Չինաստանի միջև առևտրատնտես... Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Բացահայտվել են հուշանվեր-թղթադրամների իրացման... Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խոր... Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրա... KfW-ն պատրաստ է աջակցել ՀՀ Կառավարությանը նոր... Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պ... Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վե... Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանությու... Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տու... Լավրովը լկտիություն է անվանել Հայաստանին Ռուս... Արդարադատության նախարարի տեղակալներն ընդունել... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ահազանգի հիման վ... Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը ... Երևանի մանկապարտեզներում երկարօրյա ծառայությո... Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որ... Աքորի գյուղում այրվել է չգործող պահեստ Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարո... ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պաղեստինի վերաբ... Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսե... Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա ... ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեց... Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 7 ... Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի ... Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են... Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկ... Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարա... Իրանում պայթյուններ են լսվել․ ԶԼՄ-ները հայտնո... Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Աստղագուշակ` ապրիլի 19-ի համար Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատ... Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ը... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փ... Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի... Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչ... Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռել... Բախվել են «Mercedes»-ն ու «Կամազ»-ը․ 3 հոգի տ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 19... ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարա... Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ... Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա ... Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապար... Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասե... Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ... Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա ար... 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛... Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովո... ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազութ... Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հր... Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ» Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում... Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մ... Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթեր... Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմա... Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թո... Հենրի Քավիլն առաջին անգամ հայր կդառնա Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել Արթիկ... Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական ... Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվա... Արարատի մարզում բենզալցակայանի գործունեությու... Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Էլյա Գևորգյանին... ԱՄՆ-ը չի պաշտպանել Ռաֆահում գործողություն սկս... Արգենտինան դիմել է ՆԱՏՕ-ին՝ դաշինքի գլոբալ գո... Հրդեհ` Տիգրան Մեծի պողոտայում Վաղը Ձեզ հրավիրում եմ մեր եթեր․ Պետրոս Ղազարյ... Հայիթիում անցումային խորհուրդ է ստեղծվել Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել Ոստիկանության ոլորտի... Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ ք... Փոխվարչապետ Խաչատրյանը համանախագահ Ռոքֆոյի հե... Թուրքիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշ... «Ի գիտություն ենք ընդունում ռուսական զորքերի ... Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-... Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող... Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգ... Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքն... Բայդենն աջակցել է Ուկրաինային և Իսրայելին նախ... Ղարաբաղի հայերը պետք է կարողանան տարածաշրջան ... Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտ... Չինաստանի ԿԲ նախկին փոխնախագահը մեղադրվում է ... ՀՀ ՄԻՊ-ը և Դանիայի ՄԻԻ պաշտոնյան իրավունքների... «Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրե... Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիաց... Վայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը... Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տ... Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկե... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությ... Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվ... «Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ

Խմբում ընդգրկված են եղել նաև Կանդազը, Ցուլ Նվերիկը, ԱԱԾ հատուկ նշանակության ջոկատի հրամանատարը՝ «Սպեցնազի Գագոն». Մարտի 1-ի գործով վկա

«Առաջին լրատվական»-ը հրապարակում է Մարտի 1-ի գործով հարցաքննված վկա Դ․ Ս-ի ցուցմունքը։


Առաջադրված հարցերի վերաբերյալ հայտնում եմ, որ 2008թ․ փետրվարի 23-ին երեկոյան մենք անձնակազմով գտնվում էինք Ստեփանակերտի ռեստորաններից մեկում և տղաների օրն էինք նշում։ Ժամը 18։00-ի սահմաններում զորամասի հրամանատարին զանգեցին, նա դուրս եկավ ռեստորանից և քիչ հետո նա ինձ կանչեց և ասաց, որ տագնապ է և հանձնարարեց, որ բոլորին կանչեմ զորամաս։ Քիչ անց, երբ բոլորս հավաքվեցինք զորամասում, այնտեղ իմացանք, որ Երևանում իրավիճակը լարված է՝ կապված ներքաղաքական իրավիճակի հետ և պետք է մեկնենք Երևան։ Մեր զորամասը փոքր է, և հրամանատարը որոշեց, որ գրեթե հիմնական ստորաբաժանումների կազմով պետք է մեկնենք, և մեկնողների թիվը մեր զորամասից կազմեց մոտ 70-80 հոգի, զորամասում մնաց մոտ 20-25 հոգի։ Մենք բոլորս զինանոցից ստացել ենք հաստիքային ամեն մեկի վրա գրանցված ԱԿ-74, ԱԿՍ, ԱԿՄ և դիպուկահար ՍՎԴ տեսակի հրացաններ և «Ուրալ», «Ուազ», «Սատկո» տեսակի մեր զորամասին պատկանող ավտոմեքենաներով ուշ գիշերը շարժվել ենք դեպի Երևան և միայն լուսադեմին ենք հասել։ Ամեն ինքնաձիգի հետ ստացել ենք 4 փամփշտատուփ գնդակ, այսինքն՝ 120 փամփուշտ։ Կոնկրետ ես ստացել եմ «Մակարով» տեսակի ատրճանակ և իմ հաստիքացուցակային ԱԿՍ տեսակի ինքնաձիգ։ Բոլոր փամփուշտները եղել են մարտական։ Նշեմ, որ մեր զորամասի հրամանատարը մեզ հետ է եկել, և նա փաստացի եղել է մեր խմբի ավագը։ Որքանով հիշում եմ՝ մինչև Երևան շարժվելը մեր զորամասի մոտ են եկել նաև այլ զորամասերից զինծառայողներ «Սատկո» և «Ուրալ» մակնիշի ավտոմեքենաներով, և միասին են իրար հետևից եկել դեպի Երևան։ Նշեմ, որ մեր զորամասի ավտոմեքենաներն ունեցել են ՊԲ սպիտակ գույնի համարներ, և ես չեմ հիշում, թե այլ զինվորական ավտոմեքենաների վրա սև գույնի Հայաստանի ՊՆ համարներով մեքենաներ եղե՞լ են, թե՞ ոչ։ Մեր զորամասում բոլորը պայմանագրային զինծառայողներ են, և ժամկետային զինծառայողներ մեզ հետ Հայաստան չեն եկել։ Նշեմ, որ զենքը ստանալիս զորանոցի զինանոցի մատյանում բոլորս ստորագրել և ստացել ենք։ Հասնելով Երևան՝ մենք միանգամից գնացել ենք Չարբախում գտնվող ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան, որը ժողովրդի կողմից ընդունված է ասել «զբորնի պունկտ»։ «Զբորնի պունկտ»-ում ընդհանուր հրամանատարը եղել է ԼՂՀ-ի պաշտպանության նախարարի տեղակալ՝ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը, որին ժողովուրդը ճանաչում է Օգանովսկի անվամբ։ Անձամբ ես Չարբախի «զբորնի պունկտ»-ում Օգանովսկուն հաճախ եմ տեսել մեր զորամասի հրամանատարի հետ։ Թե Սամվել Կարապետյանը որտեղ էր մնում՝ ես չեմ կարող ասել։ Անձամբ մեզ հրամաններ և ցուցումներ Սամվել Կարապետյանը չի տվել, այլ մեզ հրամաններ տվել է մեր զորամասի հրամանատարը։ Ամեն զորամասից եկած զինվորականների համար կար խմբի ավագ։ Նշեմ, որ ես ու մեր զորամասի տղաները «զբորնի պունկտ»-ում մնացել ենք մոտ 2 ամիս։ 2008թ․ փետրվարի 23-ից մինչև ապրիլի կեսերը և բացի մարտի 1-ից մինչև մարտի 8-ը կամ 9-ը, իսկ մնացած ժամանակ մենք մնացել ենք «զբորնի պունկտ»-ում և այնտեղից դուրս չենք եկել։ Ընդհանուր առմամբ՝ բացի մեր 70-80 հոգուց, «զբորնի պունկտ»-ում ԼՂՀ-ի տարբեր զորամասերից ևս պայմանագրային զինծառայողներ, սպաներ և ենթասպաներ կային, որոնք, իմ պատկերացմամբ՝ կլինեին մոտ 200-300 հոգի, և նրանք ևս հիմնականում եղել են «զբորնի պունկտ»-ում, և հիմնականում մենք շփվել ենք մեր զորամասի տղաների հետ։ Մնացած կալոնաների մեջ եղած զինծառայողները, ենթադրում եմ, որ ևս ինքնաձիգներով են եղել զինված։ Մենք զորամասում՝ «զբորնի պունկտ»-ում, ամբողջ օրը հիմնականում պարապ ենք եղել և որևէ բանով չենք զբաղվել։ Նշեմ, որ «զբորնի պունկտ»-ում ես ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների եմ տեսել։ Մենք եղել ենք դաշտային զինվորական համազգեստով, որը թե՛ Հայաստանի և թե՛ ԼՂՀ-ի համար նույն համազգեստն է։ Մեր համազգեստի վրա եղել է ամեն մեկի կոչումը, բոլորի վրա եղել է ԼՂՀ-ի տարբերանշանը, և մենք հագել ենք այդ համազգեստները, որոնք չենք փոխել։ Մեզ արգելված է եղել լքել «զբորնի պունկտ»-ի զորամասի տարածքը, և հրամանը խստիվ պահպանել ենք, առանց թույլտվության հսկիչ անցագրային կետից դուրս չենք եկել։ 2008թ․ մարտի 1-ին, հստակ ժամը չեմ հիշում, զորամասի հրամանատարի հրամանով և նրա գլխավորությամբ, մեր զորամասի բոլոր զինվորներով, մեր նույն ավտոմեքենաներով և մեր զենքերով եկել ենք ՀՀ կառավարության շենք, մտել ենք շենքի նկուղային հարկ, որտեղ մենք բոլորս մնացել ենք մոտ 1 շաբաթ և այնտեղից դուրս չենք եկել։ Անձամբ ես մարտի 1-ի գիշերը, հստակ ժամ չեմ կարող ասել, կրակոց լսել եմ, սակայն քանի որ մեզ արգելված էր դուրս գալ շինությունից, չեմ կարող ասել, թե դա ինչ կրակոց էր։ Ես այդ կրակոցը լսել եմ ՀՀ կառավարության նկուղի վերևի մասից , որտեղ մենք դուրս էինք գալիս և ծխում, սակայն այդ մասից դուրսը չէր երևում։ Նշեմ, որ այդ մեկ շաբաթը մեր հրամանատարը մեզ հետ մնացել է, և մեկ շաբաթ կառավարության նկուղում մնալուց հետո մեր նույն մեքենաներով գնացել ենք Չարբախի «զբորնի պունկտ» և մնացել ենք այնտեղ մինչև ապրիլի կեսերը։ Նշեմ, որ «զբորնի պունկտ»-ի զորամասում, ինչպես նաև կառավարության շենքում մնացած ժամանակ մեզ ամեն օր դրսից տարբեր տեսակի սնունդ, երշիկեղեն, հյութեր են բերել, և դրանով ենք սնվել, այսինքն՝ բացի զինվորական ճաշարանային սննդից, սնունդ ևս կերել ենք։ Թե կոնկրետ ով էր այդ ամենն ամեն օր ուղարկում, տեղյակ չեմ։ Եթե չեմ սխալվում, կառավարության նկուղում սնունդն ամեն օր բերում էր ԼՂՀ թիկունքի պետ Մասիս Միքայելյանը, որը գնդապետ կամ փոխգնդապետ էր։ Ասեմ նաև, որ այդ ամբողջ ընթացքում, որպես մեր ձեռքի ծախս, մի քանի անգամ 20․000 դրամ են տվել, ամեն անգամ՝ 20 000 դրամ, և դա անձամբ տվել է զորամասի հրամանատար Սամվել Հարությունյանը, սակայն այդ գումարը վերցնելիս որևէ տեղ չենք ստորագրել և չեմ կարող ասել, թե այդ գումարն ով է ուղարկել, քանի որ դա մեր աշխատավարձի հետ կապ չի ունեցել։ Թե մնացած զորամասի սպաներին ևս գումար տվել են, թե ոչ, կամ ինչքան են տվել, չեմ կարող ասել, սակայն սնունդը բոլորի համար նույն ձևի է եղել։ Մեր զորամասի խնդիրը հակառակորդի թիկունքի հետախուզման գործառույթն է, ավելի պարզ ասած՝ մենք խնդիրներ ենք իրականացնում առաջնագծում կամ հակառակորդի մոտակա խորքում՝ կախված նրանից, թե մեզ ինչ առաջադրանք են տալիս։ Քանի որ գրեթե ողջ զորամասով մոտ երկու ամիս ենք Հայաստանում, մենք զորամասում, բնականաբար, այդ գործառույթները չենք իրականացրել, և մեր տեղը մեր ընկերներն են հերթապահությունը փակել ԼՂՀ-ի զորամասում։ Նշեմ, որ ես հստակ չեմ կարող ասել, թե տարվա կամ ամսվա մեջ քանի անգամ կարող ենք առաջադրանքներ կատարել, սակայն հնարավոր է, կամ լինում են դեպքեր, երբ, ասենք, օրինակ, մի քանի ամիս առաջադրանք չենք կատարում։ Երբ 2018թ․ ապրիլի կեսերին վերադարձել ենք ԼՂՀ, մեր ստացած զենքերը և փամփուշտները, առանց մեկ փամփուշտ օգտագործելու, նորից նույն ձևով վերադարձրել ենք մեր զորամասի զինանոց։ Նշեմ, որ կառավարության նկուղային հարկում գտնվելու ժամանակ մեր առջև դրված խնդիրը եղել է այն, որ եթե կառավարության շենքը գրավեն, ապա մենք այն կկասեցնենք, սակայն որևէ հրաման չի եղել, որ եթե նման իրավիճակ լինի, ապա պետք է կրակ բացենք քաղաքացիների վրա։ Բացի դրանից էլ՝ նկուղային հարկում եղած ժամանակ մեզ մոտ զենքեր չեն եղել, դրանք եղել են ավտոմեքենաների մեջ, իսկ ավտոմեքենաների մոտ հերթապահություն է իրականացվել, իսկ մեր ավտոմեքենաները եղել են կառավարության շենքի մոտ։

Հարց- Ասացեք, ի վերջո, ինչո՞ւ էիք եկել Երևան, ի՞նչ խնդիր էր դրված ԼՂՀ-ից Հայաստան եկած զինծառայողների առջև։

Պատասխան- Մեզ կոնկրետ չեն ասել, թե ինչի համար ենք գնում Երևան, մեզ միայն ասել են, որ ներքաղաքական վիճակը լարված է, և իմ կարծիքն եղել է այն, որ մեզ տանում են պետական օբյեկտների պահպանության համար։

Հարց- Ասացեք, ԼՂՀ-ի պաշտպանության բանակի ստորաբաժանումների զինծառայողները ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան են եկել բոլորը միաժամանա՞կ, թե՞ տարբեր օրերի։

Պատասխան- Մենք հիմնականում եկել ենք 2008թ․ փետրվարի 23-ի լույս 24-ի գիշերը, իսկ թե մեր կառավարության նկուղային հարկում եղած ժամանակ այլ ուժեր եղել են, թե ոչ, չեմ կարող ասել։

Հարց- Ասացեք, ո՞ւմ որոշմամբ կամ հրամանով են ընտրվել Ձեր զորամասի 20-80 հոգի զինծառայողները, ովքեր եկել են Երևան քաղաք։

Պատասխան- Մեր զորամասի հրամանատարը եղել է Սամվել Հարությունյանը, և նա է ասել, թե քանի հոգով ենք գնում և ով է մնում, սակայն թե Սամվել Հարությունյանին իր հերթին ով է ասել, ով է հրաման տվել և ում որոշմամբ ենք մենք գնացել, ես տեղյակ չեմ։ Գրավոր հրաման ես չեմ տեսել, ամեն ինչ բանավոր է եղել, իսկ թե գրավոր հրաման կար, թե ոչ, տեղյակ չեմ։

Հարց- Ասացեք, «ԼՂՀ-ի վետերանների միություն» կազմակերպության անդամ ազատամարտիկները պաշտպանության բանակի զինծառայողների հետ նշված ժամանակ Երևան եկե՞լ են, թե՞ ոչ, նրանք Ձեզ հետ կենտրոնական հավաքակայանում մնացե՞լ են, թե՞ ոչ։

Պատասխան- Ես չեմ հիշում, երկար ժամանակ է անցել, չեմ կարող ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել, թե նրանք եկել են, թե ոչ, համենայնդեպս՝ չեմ հիշում, որ որևէ վետերանի տեսած լինեմ։

Հարց- Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ ԼՂՀ-ից Հայաստան ժամանած պաշտպանության բանակի և այլ ստորաբաժանումների ծառայողները տեղակայվել են նաև ՀՀ նախագահի նստավայրում, Սահմանադրական դատարանի շենքում, նաև՝ «Շիրակ» հյուրանոցում։ Ի՞նչ է Ձեզ հայտնի այդ մասին։

Պատասխան- Ես այդ մասին տեղեկություններ չունեմ։

Հարց- Քննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ԼՂՀ-ից Հայաստան եկած մեքենաների համարանիշները փոխվել են, որպեսզի տեսանելի չլինի, որ ԼՂՀ-ի մեքենաներ են։ Ի՞նչ կասեք այդ մասին։

Պատասխան- Անձամբ ես չեմ տեսել, որ որևէ մեկը ՊԲ-ի համարը փոխի, տեղադրի ՊՆ համարներ, մեր զորամասի ավտոմեքենաները եղել են սպիտակ գույնի՝ ՊԲ համարներով։

Հարց- Քննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ԼՂՀ-ից Հայաստան եկած զինծառայողների կոչումները և տարբերանշանները հանվել են համազգեստից, և «զբորնի պունկտ»-ում գտնվելու ժամանակ զանգվածային անկարգությունների մասնակիցներին ցրելու թեմայով գործնական պարապմունքներ են կատարվել։ Ի՞նչ կասեք նշվածի կապակցությամբ։

Պատասխան- Մեր համազգեստների վրայից կոչումները, տարբերանշանները չեն հանվել, նման հրաման տվող չի եղել, իսկ Ձեր նշած գործնական պարապմունքները չեն եղել։

Հարց- Ասացեք, Երևանում գտնվելու ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին, ինչպես նաև Միքայել Հարությունյանին, տեսե՞լ եք, թե՞ ոչ, կամ ղեկավար անձնակազմից ո՞ւմ եք տեսել։

Պատասխան- Ձեր նշած անձանց ես չեմ տեսել, նրանց հետ ես որևէ առնչություն չեմ ունեցել։ Եթե նրանք «զբորնի պունկտ» կամ կառավարության շենք եկած լինեին, ես երևի թե այդ մասին կիմանայի։

Հարց- Ասացեք, ԼՂՀ-ից եկած Ձեր զորամասի զորքի մեջ դիպուկահարնե՞ր են եղել։

Պատասխան- Հաստիքով այդ ժամանակ մեր զորամասն ունեցել է դիպուկահար, սակայն այդ ժամանակ այդ հաստիքները բոլորը համալրված են եղել, թե ոչ, չեմ կարող ասել և չեմ հիշում, թե քանի հոգի դիպուկահար է եղել մեզ մոտ, սակայն ԼՂՀ-ի զորամասում դիպուկահար չի մնացել, և մեզ հետ բոլորը Երևան են եկել։

Հարց- Եթե Ձեր գալու նպատակը, ըստ Ձեզ, եղել է զուտ պետական օբյեկտի պահպանությունը և քաղաքացիների վրա կրակ բացելու հրաման չեք ունեցել, ո՞րն է տրամաբանությունը դիպուկահարներին բերելու համար, չէ՞ որ դիպուկահարներին կոնկրետ առաջադրանք է տրվում կենդանի ուժը վնասազերծելու կամ ոչնչացնելու համար։

Պատասխան- Դիպուկահարները եղել են հաստիքային՝ հատուկ նշանակության ստորաբաժանման հաստիքային անդամ, և դա է զուտ պատճառը, որ մեզ հետ եկել են նաև դիպուկահարները խմբի կազմում, և որևէ մեկին վնասազերծելու կամ վնաս պատճառելու նպատակով նրանց չենք բերել։

Հարց- Ճանաչո՞ւմ եք արդյոք ԼՂՀ պաշտպանության բանակի Կանդազ, Ցուլ Նվերիկ, Սպեցնազի Գագո, Գաստիկ, Ռիժի Միշա, Լենսեր, Հաքիմ մականուններով զինծառայողներին, թե՞ ոչ, նրանք Երևան եկած զինծառայողների մեջ եղե՞լ են, թե՞ ոչ։

Պատասխան- Կանդազին ճանաչում եմ դեմքով, նա մեզ հետ եղել է Երևանում՝ թե՛ «զբորնի պունկտ»-ում, թե՛ կառավարության շենքում, նրա իրական անունը Արթուր է, իսկ ազգանունը՝ չգիտեմ, նա Մարտակերտի հետախուզության պետն է եղել։ Սպեցնազի Գագոյին ևս ճանաչում եմ, նա ԼՂՀ-ի ԱԱԾ-ում է աշխատում, սակայն այդ ժամանակ ես նրան Երևանում չեմ տեսել։ Ցուլ Նվերիկին և Լենսերին ես չեմ ճանաչում և նրանց մասին չեմ լսել։ Գաստիկը ՀՀ ՊՆ-ի թիկունքի աշխատակից պետք է եղած լինի, նրա մասին ես միայն լսել եմ, սակայն դեմքով չեմ ճանաչում։ Ռիժի Միշա մականունով ես ԼՂՀ-ում ճանաչում եմ 3 զինվորականների, սակայն այդ երեքին էլ ես Երևանում չեմ տեսել։ Հաքիմը եթե Հադրութցի է և անունը՝ Արամ, ապա ճանաչում եմ, նա եղել է Հադրութում գումարտակի հրամանատար, սակայն Երևանում չեմ հիշում՝ նրան տեսել եմ, թե ոչ։

Հարց- Քննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ 2008թ․ փետրվար ամսին ԼՂՀ-ից Երևան եկած զինծառայողներին պարբերաբար գումարներ են տրվել՝ 25000-30000 ՀՀ դրամի չափով։ Ի՞նչ կասեք այդ մասին։

Պատասխան- Ես ընդհանուր 2-3 անգամ եմ իմ հրամանատարից ստացել 30000-ական դրամ, սակայն դրանից ավելի չեմ ստացել և չեմ կարող ասել, թե որևէ մեկին ավելի գումար տվե՞լ են, թե՞ ոչ։

Հարց- Գործով ձեռք բերված տվյալների համաձայն՝ ԼՂՀ-ից ժամանած զորքի մի մասը 2008թ․ մարտի 1-ին տեղակայվել է Երևան քաղաքի Շահումյան հրապարակում, իսկ որոշ ծառայողներ մասնակցություն են ունեցել փետրվարի 29-ի լույս մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձություններին, երբ բռնություններ են գործադրվել քնած ցուցարարների նկատմամբ և նրանց հանել են Ազատության հրապարակից։ Ի՞նչ կասեք այդ մասին։

Պատասխան- Այդ մասին ես տեղեկություններ չունեմ, քանի որ մենք զորամասից դուրս չենք եկել, և հետո էլ՝ այդ մասին մեզ որևէ մեկը բան չի ասել։

Հարց- ՀՀ պաշտպանության նախկին նախարար, 2008թ․ մարտի 1-ին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի որդին նույնպե՞ս ԼՂՀ-ից եկել էր Երևան, թե՞ ոչ։

Պատասխան- Ես գիտեմ, որ Սեյրան Օհանյանի որդիներից Արթուրը պաշտպանության բանակում ներկայումս ծառայում է, սակայն չեմ հիշում, թե նա Երևան եկել էր, թե ոչ, կամ այդ ժամանակ դեռ ԼՂՀ-ում ծառայել է, թե ոչ։

Հարց- Քննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ ԼՂՀ-ից Երևան քաղաքի Չարբախ թաղամասում գտնվող զորամաս են եկել մոտ 1500 զինծառայողներ, այլ ոչ թե 200-300, ինչպես որ Դուք նշեցիք։ Ի՞նչ կասեք։

Պատասխան- Ես այդքան մարդ «զբորնի պունկտ»-ում չեմ տեսել, և եթե շատ էլ ուզենան, այդքան մարդ չեն կարող տեղավորել, ամենաշատը 300 հոգի է եղել ԼՂՀ-ից եկած։

Հարց- Քննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ 2008թ․ փետրվար ամսին Սամվել Կարապետյանը ԼՂՀ-ից Երևան ժամանած 1500 հոգանոց հավաքական զորամիավորումից առանձնացրել է առավել պատրաստված հոգեբանորեն կայուն 60 հոգու, որոնց պարզաբանել է հնարավոր կատարվելիք գործողությունների մասին և հայտնել, որ հարկ եղած դեպքում հրաման է տրվել կրակ բացել ժողովրդի վրա։ Առանձնացված 60 հոգանոց խմբից նման հրաման կատարելու պատրաստակամություն է հայտնել 20 հոգի։ Այնուհետև նրանց տեղափոխել են ՀՀ նախագահական նստավայր և տեղավորել նկուղային հարկում, որտեղ հանդերձավորել են դաշտային սպայական հանդերձանքով։ Ըստ գործով ձեռք բերված տվյալների՝ 20 հոգանոց խմբի անմիջական ղեկավար է նշանակվել Հաքիմ մականունով Արամ Սարգսյանը։ Խմբում ընդգրկված են եղել նաև Կանդազը, Ցուլ Նվերիկը, որն այդ ժամանակ հանդիսացել է ԱՀ Մարտունի 2-րդ դիվիզիայի սպա, կոչումով ավագ լեյտենանտ, ԱԱԾ հատուկ նշանակության ջոկատի հրամանատար ոմն Գագոն՝ Սպեցնազի Գագո մականվամբ։ 2008թ․ մարտի 1-ին նշված խմբի անձնակազմից ձևավորվել են նաև փոքր խմբեր, որոնք ուղարկվել են Երևան քաղաքի կենտրոնական փողոցներ, նրանք կատարել են հատուկ առաջադրանք՝ կրակել են ժողովրդի վրա։ Ըստ գործով ձեռք բերված տվյալների՝ նշված 4 խմբերի ղեկավար նույնպես Հաքիմն է նշանակվել։ Ի՞նչ կասեք այդ մասին։

Պատասխան- Ես այդ մասին որևէ տեղեկություն չունեմ, այդ խմբերի մասին ինձ որևէ բան հայտնի չէ, սակայն մի բան կարող եմ ասել, որ ԼՂՀ-ից դեպի Երևան, «զբորնի պունկտ-ից մինչև կառավարության շենք, որից հետո վերադարձել ենք «զբորնի պունկտ, Կանդազը եղել է մեզ հետ, և նա չէր կարող լինել ՀՀ նախագահի նստավայրի նկուղային հարկում։

Հարց- Հայտնեք, թե Դուք 2008թ․ մարտի 1-ին զոհված անձանց վերաբերյալ ի՞նչ տվյալներ ունեք։

Պատասխան- Զոհերի մասին իմացել ենք ՀՀ կառավարության նկուղային հարկում գտնվելու ժամանակ՝ 2008թ․ մարտի 1-ին, 2-ին, հեռուստացույցով ենք այդ մասին իմացել, քանի որ մեզ թույլ չէին տալիս՝ դուրս գայինք, չեմ հիշում, թե ով էր հեռուստացույց բերել, և նկուղային հարկում զբաղվել ենք հեռուստացույցով և հենց այդ ժամանակ էլ իմացել ենք զոհերի մասին։

դիտվել է 2345 անգամ
Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազ... Ալիևը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հե... Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում... Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն... Կարևորվել է ՀՀ-ի և Չինաստանի միջև առևտրատնտես... Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Բացահայտվել են հուշանվեր-թղթադրամների իրացման... Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խոր... Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրա... KfW-ն պատրաստ է աջակցել ՀՀ Կառավարությանը նոր... Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պ... Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վե... Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանությու... Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տու... Լավրովը լկտիություն է անվանել Հայաստանին Ռուս... Արդարադատության նախարարի տեղակալներն ընդունել... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ահազանգի հիման վ... Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը ... Երևանի մանկապարտեզներում երկարօրյա ծառայությո... Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որ... Աքորի գյուղում այրվել է չգործող պահեստ Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարո... ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պաղեստինի վերաբ... Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսե... Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա ... ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեց... Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 7 ... Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի ... Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են... Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկ... Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարա... Իրանում պայթյուններ են լսվել․ ԶԼՄ-ները հայտնո... Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Աստղագուշակ` ապրիլի 19-ի համար Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատ... Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ը... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փ... Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի... Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչ... Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռել... Բախվել են «Mercedes»-ն ու «Կամազ»-ը․ 3 հոգի տ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 19... ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարա... Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ... Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա ... Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապար... Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասե... Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ... Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա ար... 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛... Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովո... ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազութ... Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հր... Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ» Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում... Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մ... Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթեր... Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմա... Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թո... Հենրի Քավիլն առաջին անգամ հայր կդառնա Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել Արթիկ... Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական ... Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվա... Արարատի մարզում բենզալցակայանի գործունեությու... Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Էլյա Գևորգյանին... ԱՄՆ-ը չի պաշտպանել Ռաֆահում գործողություն սկս... Արգենտինան դիմել է ՆԱՏՕ-ին՝ դաշինքի գլոբալ գո... Հրդեհ` Տիգրան Մեծի պողոտայում Վաղը Ձեզ հրավիրում եմ մեր եթեր․ Պետրոս Ղազարյ... Հայիթիում անցումային խորհուրդ է ստեղծվել Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել Ոստիկանության ոլորտի... Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ ք... Փոխվարչապետ Խաչատրյանը համանախագահ Ռոքֆոյի հե... Թուրքիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշ... «Ի գիտություն ենք ընդունում ռուսական զորքերի ... Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-... Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող... Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգ... Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքն... Բայդենն աջակցել է Ուկրաինային և Իսրայելին նախ... Ղարաբաղի հայերը պետք է կարողանան տարածաշրջան ... Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտ... Չինաստանի ԿԲ նախկին փոխնախագահը մեղադրվում է ... ՀՀ ՄԻՊ-ը և Դանիայի ՄԻԻ պաշտոնյան իրավունքների... «Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրե... Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիաց... Վայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը... Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տ... Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկե... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությ... Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվ... «Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
Ամենաընթերցվածը
website by Sargssyan