Մեկ օրում բացահայտվել է 80 հանցագործություն. անձի առեւանգումը, սպանության սպառնալիք, ծեծ, շորթում
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 80 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության եւ կաշառակերության՝ 17-ական, խարդախության` 12, մարմնական վնասվածք հասցնելու՝ 10, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, յուրացման կամ վատնման ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 3-ական, անձի առեւանգման, շորթման եւ ծեծի՝ 2-ական, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սպանության սպառնալիքի, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ ու առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքի 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 8 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետեւանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: