Վալվերդեն հրաժարվել է պայմանագրով նախատեսված փոխհատուցումից
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հրաժարվել է կես տարվա իր աշխատավարձից, տեղեկացնում է Mundo Deportivօ-ն:
Էռնեստո Վալվերդեի գործակալը «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուին տեղեկացրել է, որ 55-ամյա մասնագետն ակումբից կհեռանա առանց փոխհատուցում ստանալու:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Էռնեստո Վալվերդեին պաշտոնանկ անելու մասին հայտարարեց հունվարի 14-ին: Վալվերդեին փոխարինեց «Բետիսի» նախկին գլխավոր մարզիչ, 61-ամյա Կիկե Սետիենը:
Էռնեստո Վալվերդեն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնում աշխատանքը սկսել էր 2017 թվականին: