Հատուկ միջոցառում մայրաքաղաքում․ բերման են ենթարկվել «քրեական ենթամշակույթ» կրող անձինք
Արդեն ասվել է, որ ոստիկանությունը հետեւողական է հանցագործություն ծնող պատճառների եւ միջավայրի դեմ պայքարում։ Արվում է ամեն ինչ քրեական ենթամշակույթը վերացնելու եւ քաղաքացիական հասարակությանը հատուկ սկզբունքների արմատավորման համար։
Այս համատեքստում հերթական միջոցառումն իրականացվեց մայրաքաղաքում։ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ տարածքային ստորաբաժանումների ծառայողները հայտնաբերել ու տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկել քրեական ենթամշակույթ կրող անձանց։
Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։ Հայտնաբերվել եւ առգրավվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ եւ սառը զենքեր։
Հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված հետեւողական ու արդյունավետ միջոցառումները ոստիկանության ամենօրյա գործառույթն են, ուստի ոստիկանությունը հետեւողական է լինելու քրեածին բարքերը վերացնելու պայքարում՝ մշտապես իրականացնելով հատուկ միջոցառումներ, որոնք միտված են «քրեական ենթամշակույթի» սին ու շինծու հասկացությունները վերացնելուն։