Զույգաղբյուր գյուղում ավտոմեքենա է այրվել
Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 15-ին, ժամը 20:46-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Զույգաղբյուր գյուղում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զույգաղբյուր գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:04-ին, մարվել՝ 21:11-ին:
Այրվել են «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը՝ ամբողջությամբ եւ սրահը՝ մասամբ: