Ավելի քան 1800 կգ կշռող ոսկու ձուլակտորը, որ հայտնաբերվել է 40 տարի առաջ, պարզվել է ացտեկների կորած գանձն է
Ավելի քան 1800 կգ կշռող ոսկու ձուլակտորը, որ 40 տարի առաջ հայտնաբերվել է Մեխիկոյում շինարարական աշխատանքների ժամանակ, նույնականացվել է որպես ացտեկների վաղուց կորցրած գանձ, որը 500 տարի առաջ առեւանգվել է իսպանացի կոնկիստադորների կողմից, հայտնում է FoxNews-ը։
Ձուլակտորը մի շինարար 1981 թ․ հայտնաբերել է այն երթուղու վրա, որով, ինչպես համարվում է, 500 տարի առաջ անցել է իսպանական կոնկիստադոր Էռնան Կորտեսը։ Այն պարունակում է 76,2 տոկոս ոսկի, 20,8 տոկոս արծաթ եւ 3 տոկոս պղինձ։ Ոսկու այսօրվա գներով ձուլակտորը կարժենա մոտ 105,5 մլն դոլար։