«Նալբանդյան փողոցում՝ վարչապետի լուսամուտի տակ կայանած այս հնամաշ «Վոլգան» կարելի է համարել ապրիլյան հեղափոխության խորհրդանիշը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նալբանդյան փողոցում՝ վարչապետի լուսամուտի տակ կայանած այս հնամաշ «Վոլգան» կարելի է համարել ապրիլյան հեղափոխության խորհրդանիշը։ Այն 2018-ի ապրիլին ճանապարհ էր փակում եւ «վաստակել» է խախտումով կայանելու իր իրավունքը, իսկ ՃՈ-ն աչք է փակում դրա վրա։
Մեքենայի ապակիներին ՀՀԿ-ականների նկարներ են՝ վրաները խաչ քաշած ու գրած՝ «ազգի դավաճան»։ Հետևի ապակուն Նիկոլ Փաշինյանն է՝ հեղափոխական լոզունգներով։
Իսկ բուն մեքենան՝ մետաղի ջարդոնի վերածված, քարուքանդ ու ժանգոտած, արտահայտում է այն իրավիճակը, որում մենք հայտնվել ենք հեղափոխությունից հետո՝ փլուզված արժեհամակարգ, խարխլված փոխհարաբերություններ, ապագայի հանդեպ նվազող հավատ, ագրեսիվ հասարակություն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: