12 ժամ ջուր չի լինելու նաև Շիրակի մարզում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին որ պլանային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 16-ին ժամը 08.00-20.00 կդադարեցվի Շիրակի մարզի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.
քաղաք Գյումրի՝ «Շիրակ» օդանավակայան, Օդանավակայան թաղամաս, Հին Օդանավակայան թաղամաս, Ս․ Թեհլերյան փողոց, Արեւելյան թիվ 1, 2, 3 շենքեր, «Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ;
գյուղ Ախուրյան՝ Գյուղշին ավան, Ջրաշինարարների բանավան;
գյուղ Ազատան՝ «Իգիթ» կաթնամթերքի գործարան:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: