19-ամյա մի երիտասարդ դանակով մի քանի անգամ խփել էր Մեծամորի 40-ամյա բնակչին
Հունվարի 10-ին ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները դանակահարության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացան։
Ոստիկանությունից հայտնում են, որ տեղեկությունների հիման վրա ձեռնարկված տարաբնույթ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ դեպքը կատարվել է Արմավիրի մարզի Հայկավան գյուղում։ Շուտով հայտնի դարձան նաեւ մանրամասները։
Կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի ընթացքում Արմավիր գյուղի բնակիչ, 19-ամյա մի երիտասարդ դանակով մի քանի անգամ խփել էր Մեծամոր քաղաքի բնակիչ, 40-ամյա մի տղամարդու՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Կասկածվողը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Արմավիրի բաժին՝ խոստովանելով կատարածը։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։ Կատարվում է հետաքննություն։