Մեծ Բրիտանիայի դեսպանը լքել է Իրանը երեքշաբթի երեկոյան
Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մաքեյրը լքել է Իրանը երեքշաբթի երեկոյան՝ բոլոր դրույթներին եւ պայմաններին համապատասխան, հաղորդում է Mehr-ը:
Համաձայն դիվանագիտական արձանագրությունների՝ ցանկացած դեսպան կամ դիվանագիտական ներկայացուցիչ կարող է ճանապարհորդել իր երկիր՝ ներկայացնելով համապատասխան ծանուցում:
Նախօրեին Մաքեյրը մի քանի ժամով բերման է ենթարկվել «կասկածելի գործողություններ հրահրելու» մեջ ներգրավվածության համար․ շաբաթ Մաքեյրը մասնակցել է Ամիր Քաբիրի անվան Թեհրանի համալսարանի դիմաց հանրահավաքին:
Ավելի ուշ նրան կանչել են Իրանի ԱԳՆ, որտեղ նրան հիշեցրել են, որ անօրինական հավաքներին արտասահմանցի դեսպանի ներկայությունը չի համապատասխանում իր պարտավորություններին: