Ցուցարարները ձվեր են նետել Գվատեմալայի նախկին նախագահ Ջիմի Մորալեսի վրա
Երեքշաբթի երեկոյան ցուցարարները շրջապատել են Գվատեմալայի նախագահի պաշտոնից հեռացող Ջիմի Մորալեսին եւ նրա ու երկրի փոխնախագահի վրա ձվեր նետել, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրին:
Աղբյուրը հայտնում է, որ ցուցարարները վանկարկել են «Մարդասպան» ու երկինք արձակել հրավառություն, երբ նա փորձել է հասնել մինչեւ հյուրանոց, որը դարձել է երկրի տարածաշրջանային խորհրդարանի ժամանակավոր կենտրոնակայանը:
Ցուցարարները Մորալեսին եւ երկրի նախկին փոխնախագահ Ջաֆեթ Քաբրերին խանգարել են շենք մտնել:
Գործակալությունը նշում է, որ նրանք առայժմ չեն ընդունի որպես տարածաշրջանային խորհրդարանի նոր անդամներ նրանց երդումը, երկուսին էլ քրեական հետապնդում է սպառնում:
Մորալեսին ավելի վաղ ֆինանսական խախտումների մեղադրանք էր առաջադրվել, սակայն նախագահի պաշտոնը նրան անձեռնմխելիություն էր ապահովում:
Հիշեցնենք, որ լրատվամիջոցները հայտնել են 63-ամյա Ալեխանդրո Ջամատեիի կողմից Գվատեմալայի նախագահի պաշտոնը ստանձնելու մասին: