Պերուում զբոսաշրջիկներին կալանավորել են Մաչու-Պիկչուի ավերակները պղծելու և վնասելու պատճառով
Պերուի ոստիկանությունը երեքշաբթի կալանավորել է վեց զբոսաշրջիկի՝ նրանց կասկածելով «ինկերի կորուսյալ քաղաքի»՝ Մաչու-Պիկչուի պղծման մեջ, տեղեկացնում է Fox News-ը։
Օտարերկրացիներին կալանավորել են երեքշաբթի՝ արեւի տաճարը պղծելու կասկածանքով. մասնավորապես, նշվում է, որ զբոսաշրջիկները հոգացել են բնական կարիքները հնագույն քաղաքի ավերակների տարածքում։
Պատմական հուշարձանն ապականողները զբոսաշրջիկներ էին Չիլիից, Բրազիլիայից, Ֆրանսիայից եւ Արգենտինայից։
Փաստի առիթով սկսվել է հետաքննություն մշակութային ժառանգության դեմ հանցագործության հատկանիշներով։
Սկզբում զբոսաշրջիկներին սպառնում էր 4 տարվա ազատազրկում, հետո որոշում կայացվեց վտարել նրանց։
Մեղադրանք է ներկայացվել վեց կալանավորված զբոսաշրջիկներից հինգին։