Նիկոլ Փաշինյանի հարցաքննությունը տևել է մոտ 40 րոպե (Տեսանյութ)
Ինչպես Operativ լրատվականը հաղորդել էր, այսօր` հունվարի 15-ին, ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել իր Facebook-ի էջում, որտեղ հաղորդել, որ Քննչական կոմիտեում հարցաքննվում է:
Հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ դուրս եկավ ՀՀ Քննչական կոմիտեից: Թե ինչ գործի շրջանակներում է հարցաքննվել, վարչապետը չի պատասխանել լրագրողների հարցին՝ նշելով, որ շուտով կլինի հաղորդագրություն:
Նշենք, որ հարցաքննությունը տեւել է մոտ 40 րոպե: Նրան ճանապարհեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը լուսանկար էր հրապարակել Քննչական կոմիտեից՝ նշելով, որ պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտի հրավերով ներկայացել է եւ քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին: