Իտալիայի գավաթ. «Ինտերը» վստահ հաղթանակ տարավ և դուրս եկավ հաջորդ փուլ (տեսանյութ)
Ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Միլանի «Ինտերը» «Սան Սիրո» ստադիոնում հյուրընկալեց «Կալյարիին»: Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 4:1 հաշվով և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
«Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն դարձավ դուբլի հեղինակ: Աչքի ընկան նաև իսպանացի կիսապաշտպան Բորխա Վալերոն և իտալացի պաշտպան Անդրեա Ռանոկիան: «Կալյարիի» միակ գոլը խփեց ուրուգվայցի կիսապաշտպան Կրիստիան Օլիվան:
Ավելի վաղ Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի ուղեգիչ ձեռք էին բերել «Տորինոն», «Նապոլին» և «Լացիոն»:
Իտալիայի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Ինտեր» - «Կալյարի»՝ 4:1
Ռոմելու Լուկակու, 1, 49, Բորխա Վալերո, 22, Անդրեա Ռանոկիա, 80 - Կրիստիան Օլիվա, 72