Ագուերոն ինքը կորոշի՝ երբ հեռանա «Մանչեսթեր Սիթիից»
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը կթույլատրի թիմի արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյին ցանկացած պահի խզել պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ:
Dailymail-ի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը բարձր է գնահատում Ագուերոյի դերը ակումբում և չի պատրաստվում ճնշում գործադրել 31-ամյա հարձակվողի վրա, որպեսզի նա հեռանա թիմից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սերխիո Ագուերոն մտադիր է «Մանչեսթեր Սիթիից» հեռանալուց հետո վերադառնալ արգենտինական «Ինդեպենդենտե», որտեղ Ագուերոն առաջին քայլերն է կատարել ֆուտբոլում:
Սերխիո Ագուերոյի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս: