Իտալիայի գավաթ. «Նապոլին» դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Նապոլին» տանը մրցեց «Պերուջայի» հետ: Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2:0 հաշվով:
Խաղի հաշիվը 26-րդ րոպեին 11 մետրանոցից բացեց իտալացի հարձակվող Լորենցո Ինսինյեն, որը 38-րդ րոպեին 11 մետրանոցից դուբլ ձևակերպեց:
«Նապոլին» դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ:
Իտալիայի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Նապոլի» - «Պերուջա»՝ 2:0
Լորենցո Ինսինյե, 26, 38 (երկուսն էլ 11մ.)