Իսպանիայի գավաթ. «Բարսելոնայի» ու «Ռեալի» մրցակիցները
Տեղի է ունեցել Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի վիճակահանությունը, տեղեկացնում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Կատալոնական «Բարսելոնան» 1/16 եզրափակիչում կմրցի «Իբիցայի», Մադրիդի «Ռեալը»՝ «Ունիոնիստասի», «Աթլետիկոն»՝ «Կուլտուրալի», «Վալենսիան»՝ «Լոգրոնյեսի», իսկ «Սևիլիան»՝ «Լևանտեի» հետ:
1/16 եզրափակիչում դիմակայության հաղթողները կորոշեն 1 խաղում:
Հանդիպումները տեղի կունենան հունվարի 21-ին, 22-ին և 23-ին: