Muchas gracias mister por todos los momentos que vivimos como profesionales. Me quedo con lo positivo que me enseñaste y con el gran ser humano que sos. Gracias a vos y todo tu STAFF por el profesionalismo. Les deseo mucha suerte en todo lo que venga para el futuro!!! #Valverde
Սուարեսի հուզիչ հրաժեշտը Վալվերդեին (ֆոտո)
Կատալոնական «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը Թվիթերի իր պաշտոնական էջում գրառում է կատարել ակումբի նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի հեռանալու կապակցությամբ:
«Շնորհակալ եմ բոլոր այն պահերի համար, որոնք մենք միասին ունեցել ենք: Ես միշտ կհիշեմ Ձեր հրաշալի տեսակը և բոլոր այն դրական բաները, որ սովորել եմ ձեզանից:
Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ և մարզչական շտաբի մյուս անդամներին: Լավագույնն եմ մաղթում ապագայում»,- գրել է Սուարեսը:
Հիշեցնենք, որ Սետիենը փոխարինել է Էռնեստո Վալվերդեին։ Սետիենը անցած ամռանը հեռացել էր «Բետիսից», որը նրա գլխավորությամբ 2017-2018 թվականների Իսպանիայի առաջնությունում գրավել է 6-րդ տեղը, իսկ անցած մրցաշրջանում հասել է Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։