«Ոչ մի դեպքում չի կարելի օպտիմալացման գործընթացն անել հիվանդանոցների և ծննդատների հաշվին». Արման Աբովյան
Ոչ մի դեպքում չի կարելի օպտիմալացման գործընթացն անել հիվանդանոցների և ծննդատների հաշվին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Հարգելի քաղաքացիներ, տեղեկացա, որ Հայաստանի ողջ տարածքում փոքր բնակավայրերում փակվում են մի շարք բժշկական հաստատություններ, մասնավորապես` ծննդատները:
Հաշվի առնելով հարցը կարևորությունը, դիմել եմ Առողջպահության նախարարություն` հարցը պարզելու համար։ Անձամբ ես համոզված եմ, որ ոչ մի դեպքում չի կարելի օպտիմալացման գործընթացն անել հիվանդանոցների և ծննդատների հաշվին, դա անթույլատրելի է։ Ստանամ պատասխանը և հասկանամ, թե ինչ պետք է անել ստեղծված իրավիճակում։