Ձկնորսը 159 կիլոգրամանոց մարդաչափ ձուկ է բռնել
Ամերիկյան Ֆլորիդա նահանգի ափամերձ ջրերում ձկնորս Ջեյսոն Բոյլը 159 կիլոգրամանոց ձուկ է բռնել, որը մարդու չափ է, հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով UPI-ին։
2019թ․ դեկտեմբերի 31-ին Բոյլը Instagram-ի իր էջում հրապարակել է Hyporthodus nigritus տեսակի հսկայական գրուպերի լուսանկարը։ «2019 թվականի գերազանց ավարտ»,- նկարների շարքի տակ գրառում է արել ձկնորսը։
Անսովոր որսով հետաքրքրվել է Ֆլորիդայի վայրի բնության եւ ձնաբուծության ինստիտուտը։ Գիտնականները գուպերի հետ Բոյլի լուսանկարները տեղադրել են նաեւ ինստիտուտի պաշտոնական Instagram-էջում։ Նրանք նշել են, որ գրուպերը դեկտեմբերի 29-ին մոտ 180 մ խորությամբ տեղանքում բռնվել է կարթով։ Մասնագետները եզրակացրել են, որ այն մոտ 50 տարեկան է։
UPI-ի տվյալներով՝ Ֆլորիդայի տարածքում բռնված Hyporthodus nigritus-ի խոշորագույն ներկայացուցիչը կշռել է մոտ 198 կգ։
Գուպերը հայտնի է իր խոշոր չափերով՝ այն կարող է աճել մինչեւ 2,8 մ երկարությամբ եւ հասնել 360 կգ-ի։ Նրան արգելված է բռնել, քանի որ անհետացող տեսակ է։
2019թ․ հոկտեմբերին տեղեկացվել էր, որ ամերիկյան Մինեսոտա նահանգում ձկնորսը ռեկորդային մեծության մասկինոնգ է որսացել։ Ձկան երկարությունը եղել է 145,4 սմ, իսկ քաշը՝ 21,3 կգ։ Ջրից այն հանել օգնել է մեկ այլ ձկնորս, որը պատահաբար մոտ է եղել։