Հյուսիսային Օսիայի իշխանությունները Վլադիկավկազի ու Թբիլիսիի միջև ավիահաղորդակցություն են նախաձեռնել
Հյուսիսային Օսիայի իշխանությունները Վլադիկավկազի ու Թբիլիսիի միջեւ ավիահաղորդակցություն բացելու նախաձեռնությամբ են հանդես եկել։ Այդ ուղղությամբ նախապատրաստված աշխատասնքները կատարվել են, ՏԱՍՍ-ին հայտնել է երկրի արդյունաբերության եւ տրանսպորտի նախարար Խայդարբեկ Բուտովը։
Նրա խոսքերով՝ ավիաուղու մեկնարկի նախաձեռնությունը ավելի վաղ քննարկել եւ հավանության են արժանացրել Հյուսիսային Օսիայի եւ Վրաստանի օդանավակայանների, զբոսաշրջային օպերատորների, համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները։
Ավիահաղորդակցությունը թույլ կտա թեթեւացնել հերթերը «Վերին Լարս» անցակետում, ռուս-վրացական սահմանին, որը հաճախ փակվում է ձմեռային եղանակներին։ Բացի այդ, չվերթը պահանջարկ կունենա ոչ միայն Հյուսիսային Կովկասում, այլեւ մյուս տարածաշրջաններում։