Պակիստանում դատարանը չեղարկել է Փերվեզ Մուշարաֆի նկատմամբ կայացրած մահվան դատավճիռը
Պակիստանում դատարանը չեղարկել է երկրի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆի նկատմամբ կայացրած մահվան դատավճիռը, հաղորդում է AFP-ը:
Մուշարաֆը դատապարտվել էր անցած տարի պետական դավաճանության մեղադրանքով:
Լահորի բարձրագույն դատարանը «անօրինական» է ճանաչել բողոքարկման գործընթացը, դատարանի կազմը, մեղադրանքը, ինչի կապակցությամբ դատավճիռը չեղարկվել է: Այժմ Մուշարաֆը, որը գտնվում է Դուբայում, ազատ է:
Մեղադրող կողմը կարող է նոր գործ հարուցել Մուշարաֆի դեմ դաշնային կաբինետի հավանությունից հետո:
Սակայն փաստաբան Սարոպ Իջազը կարծում է, որ բարձրագույն դատարանը հետագա գործողություններ չի ձեռնարկի:
Գործը սկզբնապես հարուցվել էր նախկին վարչապետ Նավազ Շարիֆի կողմից, այլ ոչ թե ներկայիս վարչապետ Իմրան Հանի կողմից, որի «քաղաքական տեսանկյունը բացարձակ պարզ է. նրանք չեն ցանկանում զբաղվել այդ գործով»: