Արայիկ Հարությունյանը պնդում է, որ հիմա էլ է շաբաթ-կիրակի երթևեկում մետրոյով
Ես հիմա էլ եմ երթեւեկում մետրոյով. Ես շաբաթ-կիրակի օրերին գրեթե չեմ օգտվում ծառայողական ավտոմեքենայից: Այս մասին հունվարի 13-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ հարությունյանը:
Դիտարկմանը, որ առաջ նկարվում էր մետրոյում, նա արձագանքեց. «Ես երբեք չեմ նկարվել, դա քաղաքացիներն են նկարել եւ հրապարակել: Երբ այդ մետրոյի հրապարակումը եղավ, ես ասացի, որ ես հիմնականում օգտագործելու եմ ծառայողական մեքենան եւ դա շատ հստակ եմ ասել: Որովհետեւ դա օպերատիվությունը է, արագություն է: Երբ ժամանակը չի սեղմում, դուք ինձ հաճախ կարող եք տեսնել կառավարության շենքից ոտքով այլ գերատեսչություններ ոտքով գնալուց: Ես ծառայողական մեքենայի մոլուցքը չունեմ, դա պարզապես ժամանակի խնայում է»: