Սերխիո Ռամոսը վնասվածք է ստացել
Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը վնասվածք է ստացել Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում (0։0, 11մ՝ 4։1)։
33-ամյա իսպանացի պաշտպանը ոտնաթաթի վնասվածքի պատճառով բաց կթողնի մետ երեք շաբաթ, հաղորդում է Diario Sport-ը։
Իսպանիայի առաջնությունում «Ռեալը» հունվարի 18-ին կընդունի «Սեւիլիային», հունվարի 26-ին կհյուրընկալվի «Վալյադոլիդին»։