Ագարակաձորում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել գազի կարգավորիչ կայանին (Տեսանյութ և լուսանկարներ)
Հունվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 36-ամյա Արթուր Բաբայանը իր վարած Volkswagen մակնիշի 18 ՍԼ 969 համարանիշի ավտոմեքենայով Ագարակաձոր գյուղի գյուղամիջյան ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջակողմյան հատված և բախվել գազի կարգավորիչ կայանին: Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով ուղևոր, Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 33-ամյա Հասմիկ Սահակյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:
Հրշեջները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: