Կարմիր քարտ ստացած Վալվերդեն՝ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչի լավագույն խաղացող
Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում անցկացված ֆուտբոլի Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Մադրիդի «Ռեալի» ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն, հաղորդում է AS-ը։
115-րդ րոպեին իսպանացի հարձակվող Ալվարո Մորատայի նկատմամբ վերջին հույսի խախտման համար Վալվերդեն հեռացվել էր։
Հիշեցնենք, որ հանդիպման հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 0։0 հաշվով, իսկ 11 մետրանոցներով «Ռեալը» հաղթեց 4։1 հաշվով եւ 11-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը։
Տեսանյութն` այստեղ: