ԱՄՆ-ն եւ Թուրքիան քննարկել են Մերձավոր Արեւելքում ՆԱՏՕ-ի դերի մեծացումը
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ հեռախոսային զրույցում քննարկել է Մերձավոր Արեւելքի իրադրությունը եւ այն դերը, որը Հյուսիսատլանտյան դաշինքը խաղում է տարածաշրջանում: Այս մասին նշված է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրտեգուսի կիրակի տարածած հաղորդագրության մեջ, փոխացում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր պետքարտուղար Մայք Պոմպեոն զրույցել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ՝ քննարկելու համար Մերձավոր Արեւելքի իրադարձությունները: Պետքարտուղար Պոմպեոն կրկին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է տարածաշրջանում ավելի զգալի դերակատարում ունենա»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը նաեւ ընդգծել է ԱՄՆ հանձնառությունը ՄԱԿ օժանդակությամբ Սիրիայի ճգնաժամի խաղաղ կարգավորմանը: