«Ռեալը» Զիդանի գլխավորությամբ հաղթել է 9 եզրափակիչից 9-ում
Մադրիդի «Ռեալը» ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորությամբ հաղթանակ է տարել 9 եզրափակիչում 9 հնարավորից։
Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում Արքայական թիմը պարտության է մատնել Մադրիդի «Աթլետիկոյին» (0։0, 11մ՝ 4։1)։
Զիդանն առաջին տիտղոսը նվաճեց 2019-ին «Ռեալ» վերադառնալուց հետո։
Նա առաջին անգամ «Ռեալը» գլխավորել է 2016-ին։ Զիդանի ղեկավարությամբ մադրիդյան թիմը երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, երկուական անգամ նվաճել Եվրոպայի սուպերգավաթը, աշխարհի ակումբային չեմպիոնի կոչումը եւ Իսպանիայի սուպերգավաթը։