Սենատորները «կվճարեն» Թրամփի իմփիչմենթի շրջանակում նոր վկաներին արգելափակելու համար. Փելոսի
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ սենատորները «կվճարեն», եթե արգելափակեն նոր վկաներին ցուցմունք տալուց ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ իմփիչմենթի շրջանակում, հաղորդում է Associated Press-ը:
Փելոսիի խոսքով՝ ամերիկացիներն ակնկալում են ԱՄՆ-ի նախագահի իմփիչմենթի գործով արդար դատավարություն:
«Ամեն ինչ ամփոփվում է արդար դատավարության մեջ: Նրանք խոստացել են անցկացնել արդար դատավարություն, եւ մենք համարում ենք, որ այն պետք է անցնի վկաների հետ եւ փաստաթղթերով»,-հայտարարել է նա ABC հեռուստաալիքին:
Ներկայացուցիչների պալատի խոսնակն ամփոփել է իր ելույթը նախազգուշացմամբ. «Արեք դա կամ վճարեք»:
Գործակալությունը նշում է, որ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակի այդ հայտարարությունն անմիջապես նախորդել է ԱՄՆ-ի նախագահի թվիթերման գրառմանը, որում նա անվանել է Փելոսիին «խելագար Նենսի»:
Երբ նրան խնդրել են մեկնաբանել Թրամփի այդ թվիթը, Փելոսին պատասխանել է. «Նրանց ստացված յուրաքանչյուր հարված խթան է»:
Ավելի վաղ Փելոսին հայտարարել էր, որ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը կուղղի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործով մեղադրանքները Սենատին հաջորդ շաբաթ:
Իր հերթին ԱՄՆ-ի նախագահը հայտարարել էր, որ կարող էր օգտագործել իր կատարողական արտոնություններն ու արգելափակել մի շարք առանցքային վկաներին՝ ներառյալ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին, Սենատում ցուցմունք տալու հնարավորությունից: