Հաջիմբան կբողոքարկի Աբխազիայում կրկնակի նախագահական ընտրություններ անցկացնելու մասին ԿԸՀ-ի որոշումը
Աբխազիայի նախագահի մամուլի ծառայությունը տարածել է հայտարարություն, որում ընդգծել է, որ 2020 թվականի մարտի 22-ին կրկնակի նախագահական ընտրություններ անցկացնելու մասին ԿԸՀ-ի որոշումն ընդունվել է Աբխազիայի Գերագույն դատարանի Վճռաբեկ կոլեգիայի անօրինական եւ անարդար վճռի հիման վրա, հաղորդում է Sputnik-Աբխազիա-ն:
«Աբխազիայի Հանրապետության նախագահի կրկնակի ընտրություններ անցկացնելու մասին որոշումը, որն ընդունվել է Վճռաբեկ կոլեգիայի անօրինական վճռի հիման վրա, հեռվացնում է մեզ երկրում հասարակական եւ քաղաքական իրավիճակը կայունացնելու ուղիների փնտրտուքից»,-ասվում է հայտարարության մեջ:
Բացի այդ, մամուլի ծառայությունում նշել են, որ Աբխազիայի Գերագույն դատարանը կայացրել է այդ որոշումը «կառավարական շենքերի համալիրը գրավելու եւ դատավորների նկատմամբ աննախադեպ ճնշում գործադրելու ֆոնին»:
«Հայտարարում ենք, որ համաձայն չենք այդ որոշման հետ եւ բողոքարկելու ենք այն օրենքով սահմանված կարգով»,-ասվում է հայտարարության մեջ:
Սուխումում հինգշաբթի՝ հունվարի 9-ին, մեկնարկել էր բողոքի ցույցը. ընդդիմության ներկայացուցիչները պահանջում են նախագահի հրաժարականը: Հունվարի 10-ին Գերագույն դատարանի վրճաբեկ ատյանը ճանաչել էր անօրինական սեպտեմբերին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների մասին ԿԸՀ-ի որոշումը:
Հաջիմբան մտադիր է բողոքարկել վճռաբեկ կոլեգիայի որոշումը Գերագույն դատարանի Վերին ատյանում: