Գյումրիում բախվել են Opel-ներն ու Nissan-ը. կա վիրավոր (ֆոտո)
Այսօր՝ հունվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 11:00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 117 կմ հատվածում բախվել են Հոռոմ գյուղի բնակիչ, 44-ամյա Արտավազդ Մ.-ի վարած և 27-ամյա Դավիթ Գ.-ի վարած Opel մակնիշի և Գյումրի քաղաքի բնակիչ, 55-ամյա Իշխան Ս.-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Դ. Գևորգյանի ուղևոր, Ախուրյան գյուղի բնակչ, 27-ամյա Էլմիրա Հ.-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: