Աբխազիայի ընդդիմության առաջնորդը հայտարարել է, որ անձամբ է պահանջել նախագահից հրաժարական տալ
Աբխազիայի ընդդիմության առաջնորդ Ասլան Բժանիան հայտարարել է, որ անձամբ է պահանջել երկրի նախագահ Ռաուլ Հաջիմբայից հրաժարական տալ, եւ առաջիկայում պատասխան է ակնկալում: Այդ մասին նա հայտարարել է լրագրողներին կիրակի կայացած բանակցություններից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հանդիպում է տեղի ունեցել Հաջիմբայի հետ… Ասել ենք մեր պահանջը, որ նա հրաժարական տա: Նա լսել է մեզ: Այժմ գնդակը Հաջիմբայի դաշտում է: Ես կարծում եմ, որ շատ կարճ ժամանակ անց մենք կստանանք պատասխան»,-ասել է Բժանիան:
Բանակցություններն ընթացել են կառավարական ամառանոցում, որտեղ այժմ գտնվում է նախագահը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, Բժանիան արդեն վերադարձել է իր կողմնակիցների մոտ: Բանակցությունները տեւել են շուրջ մեկ ժամ: